▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորները ցանկանում են ԱԺ «բերման ենթարկել» Դավիթ Սանասարյանին. դժվար հանդիպում է լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ վերջին շրջանում բոորին մտահոգվող հարցերն ուղղեն անձամբ նրան:

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը: Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են:

Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին