▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Աննա՞, էդքան անհետաքրքի՞ր ա...աչքը կպել ա». Նիկոլ Փաշինյանը «լայվի» ժամանակ դիմեց կնոջը

Մրգի խանութ, վարսավիրանոց եմ բացել ու լավ տակ եմ տվել. Աշոտ Հակոբյանը` դժվարությունների մասին

Ինչպե՞ս փոքրիկ Արփին, Փաշինյանի «լայվի» ժամանակ մտավ սենյակ ու հարցրեց՝ Պաաապ, Աշոտը երբ ա՞ գալու

Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երեւանին

ԱՄՆ քաղաքացիություն՝ ՀՀԿ անդամատոմսով. ՀՀԿ-ականները ներկայանում են իբրև քաղհալածյալներ



2019-04-16 09:21:55

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, մինչ այս պաշտոնի համար պայքարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը, որին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հովանավորել, սակայն, այնուամենայնիվ, Փաշինյանի թեկնածուն է ներկայացվել ԱԺ հաստատմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Բաղրամյանը, սակայն, նշել է. «Չգիտեմ նման բանի մասին»: Իսկ ինքը՝ Գեղամ Գեւորգյանը, նշել է. «ՀԾԿՀ նախագահի թեկնածուի անունն արդեն ուղարկվել է Ազգային Ժողով: Նա Գարեգին Բաղրամյանն է: Նա շատ լավ ընկեր է, ես շատ ուրախ եմ դրա համար եւ երբեք չեմ պայքարել այդ պաշտոնի համար: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` Նորագավիթի մաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նկատողություն ստացած, գործից հանված Հայկ Մարտիրոսյանը տևական ժամանակ եղել է ԱԺ աշխատակից` ՀՀԿ-ականների կողմից ղեկավարվող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: «Շատ պարկեշտ անձնավորություն էր, հետևողական, ինքն էր մշակում, փորձագիտական կարծիք հայտնում կառավարության ուղարկած՝ հարկային ոլորտին առնչվող նախագծերին, հարկային խնդիրների մասնագետ էր»,- ասաց այն օրերին տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Ի դեպ, ԱԺ աշխատակազմն ուշադրությամբ հետևել է, թե ինչ են անում «Հայկի գլխին», զանգել են միմյանց, առավել կասկածամիտներն անգամ ենթադրել են, որ այստեղ դեր է խաղացել նաև «Հայկի անցյալը»՝ ՀՀԿ-ին ունեցած առնչությունները։ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Հավելենք, որ Հայկը վերջերս է փոքրիկ ունեցել: Ողնաշարի հիվանդությո՞ւն ուներ՝ հարցրինք Խոսրով Հարությունյանին։ «Եթե անկեղծ` նման բան չեմ նկատել»: Ինչպե՞ս վերաբերվեցիք կատարվածին։ «Շատ վատ։ Դրոշի նկատմամբ այդ մոտեցմամբ հանրային գիտակցության մեջ դրոշի արժեքը չբարձրացավ, դա ընդամենը անձնական ազդեցությունը բարձրացնելու քայլ էր, և ես միակը չեմ իմ կարծիքի մեջ. կառավարման արվեստում կա մի մեծ նրբություն` երբեք ձայնդ մի բարձրացրու նրա վրա, ով չի կարող քեզ պատասխանել»,- ասաց Խ. Հարությունյանը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու դեպքերը: ԱՄՆ միգրացիոն ծառայություններին դիմողները, ներկայանալով որպես ընդդիմադիր ՀՀԿ-ականներ եւ ներկայացնելով սույնը հաստատող կուսակցական տոմսեր, հայտարարում են, որ իրենք Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների եւ հալածանքների: Մեզ հայտնի է առնվազն երկու դեպք, երբ այդ դիմումները հարգվել են, եւ դիմումատուները քաղաքական ապաստան են ստացել: Այսպիսով, ՀՀԿ-ական դառնալը եւ անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու եւ կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը»:

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից եւս մեկը․ խոսքը ՀՀ կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանիմասին է, որը պետական համակարգում է դեռեւս անհիշելի ժամանակներից։ 1990-ականներից նա ԱԺ-ում է աշխատել, սկզբում տարածքային հանձնաժողովի նախագահԱրշակ Սադոյանի, ապա Խոսրով Հարությունյանի քարտուղարուհին է եղել (այն ժամանակ գործավարուհի չկար), 1992-ին օգնականի հաստիքով կառավարություն է տեղափոխվել՝ Խոսրով Հարությունյանի հետ, երբ վերջինս դարձել է վարչապետ, 1995-ից մինչ օրս կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում։ Համարվում է ամենատեղեկացված ու բարեխիղճ պաշտոնյաներից մեկը։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը գոհ չէ նաեւ նրա աշխատանքից եւ սպասում է նրա՝ արձակուրդից վերադառնալուն պես ազատման դիմումը գրել տա»:


«Իրատես» թերթը գրում է. «Հեռուստատեսային ամենատարբեր հաղորդումների մասնակցելուց առաջ իշխանության որոշ ներկայացուցիչներ, պարզվում է, մարդ են մեջ գցում, որ հաղորդավարը կամ ընդդիմախոսը վատ դրության մեջ չդնի իրենց: «Հաղորդման նկարահանումից առաջ ծանոթներիցս մեկը զանգահարեց ու խնդրեց, որ ընդդիմախոսին, որ «Իմ քայլի» պատգամավորներից է, հնարավորինս քիչ հարցեր տամ, «նեղը չգցեմ»: Մի լավ ծիծաղելուց հետո, իհարկե, մերժեցի ծանոթիս խնդրանքը: Պարզվեց՝ այդ պատգամավորի փոխարեն մեկ ուրիշն էր եկել հաղորդման,- ասաց «Իրատեսի» զրուցակիցն ու ավելացրեց։ -Էդ որ Նիկոլի կողքին կանգնում էին, չէի՞ն մտածում, որ նման հարցեր էլ են լինելու, թե՞ մանդատը սրբել-տարել էր տրամաբանելու ու մտածելու ունակությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում գործող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդները այսօր պետք է բողոքի ակցիա իրականացնեին` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երեւանի քաղաքապետարանն այն կանխել է: Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Քաղաքն ամբողջությամբ պարալիզացվելու էր, սակայն քաղաքապետարանից առաջարկեցին հանդիպում, եւ մենք մեր ակցիան հետաձգում ենք: Ասացին. «Մենք պատրաստ ենք լսել ձեզ»: Իհարկե, չգիտենք, թե իրենց պատասխանները ինչպես կբավարարեն: Մենք ո՛չ այս քաղաքի բնակիչներին ենք թշնամի, ո՛չ էլ քաղաքապետարանի, բայց մենք արդեն 11 տարի է` կես գնով մարդ ենք տեղափոխում: Չենք կարողանում տեղավորվել. ծախսերը շատ են»: Նշենք, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլեւս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղեւորը: Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատեց Եղիազարյանը: Ի դեպ, հանդիպումը տեղի կունենա այսօր առավոտյան»:

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները: Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապվա՞ծ են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել՝ ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը: Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաեւ ցեմենտի վրա, քանի որ այն եւս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար: Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե ոչ հարցի շուրջ, իրանցիները այդ հարցը իրենք կլուծեն»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսեւորումներ, փաստորեն, պահպանվում են նաեւ նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները եւս արտոնություններ են ստանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսեւան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանիհետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար եւ հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է արձակվել։ Այսինքն՝ 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորելու» համար մարդը փաստացի անազատության մեջ է մնացել երկու ամիս, որից հետո ազատվել է պատասխանատվությունից»։

«Փաստ» թերթը գրում է. «Հետհեղափոխական փոփոխությունները նորանոր «հասցեներ» են ընդգրկում: «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Ըստ մեր աղբյուրների, վերջինս, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին: Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: Նրանք պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի վերին հորիզոնականներում: Նրանց են պատկանում «Ռեսո» խմբի հետ կապված տարբեր ընկերությունների, այդ թվում՝ ապահովագրական, բանկային, լիզինգային, բժշկական և այլն, բաժնետոմսերի մեծ մասը: Նիկոլայ Սարկիսովը Լիոնում ՀՀ հյուպատոս էր նշանակվել 2013թ. հուլիսին՝ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ պաշտոնավարման օրոք տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դրվագներից մեկն էլ վերաբերում է ԴԱՀԿ-ի համար հենց Մ. Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից շուկայականից ավելի բարձր գնով BYD մեքենաներ գնելու փաստին: Ի դեպ, այս թեմային դեռ 2013թ. մի քանի անգամ անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթը, բայց այն ժամանակ ՀՀԿ իշխանությունները` հանձին արդարադատության նախկին նախարար, այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, փորձում էին արդարացնել կատարվածը: Ի դեպ, Պողոսյանը հասցրել է ՀՀ-ից ճողոպրել ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որ մեղադրվում է բնապահպանության նախարար ժամանակ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար: Ու այս գործերը մեկ ընդհանրություն էլ ունեն. քրեական գործերը հարուցվել էին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր, բայց Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ, գործերը կարճվել էին: Հիմա վերաբացվում են, բայց հիմնական մեղավորները արդեն հասցրել են հեռանալ ՀՀ-ից»:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս հետախուզում կհայտարարվի՝ ԴԱՀԿ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Միհրան Պողոսյանին բերման ենթարկելու համար: Վերջինս Մոսկվայում է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսաստանյան իշխանությունները չեն հանձնի նրան, ինչպես եղավ մարտի 1-ի գործով քննչականի նախկին պետ Վահագն Հարությունյանի դեպքում: Բանն այն է, որ ռուսական իշխանությունները (նրանց իսկ գնահատականներով` Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումից հետո) հայաստանյան ընտրովի արդարադատության նկատմամբ վստահություն չունեն: Դա էր պատճառը, որ նախօրեին ԴԱՀԿ-ի նախկին պետը իր գրասենյակի միջոցով հայտարարեց. «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունն առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ… Սանասարյան Դավիթն ասել է. «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»։ 

«Իրատես» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջադեպը «հարթած» պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի անմիջական հորդորով է գուցե գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարականի դիմում գրել, առաջին անգամ չէ, որ այս կամ այն խնդրահարույց համայնք է գործուղվում: Նրա այցերից հետո սովորաբար համայնքապետերը հրաժարական են տալիս: Այդպես եղավ նաեւ Ուրցաձոր համայնքում, բայց նոր ընտրություններից հետո հրաժարական ներկայացրած գյուղապետ Ռաֆիկ Անդրասյանը վերընտրվեց: Գյուղում իրավիճակ չփոխվեց, փոխարենը նոր ընտրությունների կազմակերպումից պետական բյուջեն ավելի քան 3 միլիոն դրամի վնաս կրեց:  Սանասարյանի այցը Զարթոնք հուզել էր շատերին՝ քաղաքագետների, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, նախկին պաշտոնյաների եւ այլն: ՊՎԾ պետի ներկայությունը նրանց ապշեցրել ու ջղայնացրել էր: Ուզում ենք հիշեցնել, որ ՊՎԾ պետը դեռ ամռանը «կրքեր էր հանդարտեցնում» նաեւ Ուրցաձորում, բայց, քանի որ բոլորը էյֆորիայի ազդեցության տակ էին կամ էլ պաշտոն ունեին, այդ ամենը չէին նկատում, իսկ մեզ՝ նկատողներիս, «հակահեղափոխական» պիտակը կպցնում: Երկիրը ճիշտ ու արդյունավետ կառավարելու մասին մտահոգվածներս բարձրաձայնում էինք նաեւ ամենատարբեր արատավոր դրսեւորումների մասին ու դարձյալ հանդիմանանքի արժանանում: Այսօր, սակայն, իշխանափոխությունից հետո վառ հեղափոխականի կերպարով հանդես եկող քաղաքագետներն ու առանձին անհատներն են խոստովանում, թե ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն էր»:

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջեւ, ով կալանավորվել է դիալիզի ապօրինի մրցույթում հաղթած «Զորաշենի» գործով։ Ադյանն առերեսման ժամանակ ասել է, թե «Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշենով» մենք գործ ենք անում»։ Փաստորեն, ուղիղ չի ասել, որ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մասնակից է, բայց շեշտել է, որ տեղեկացված է եղել, ու զարմանք է հայտնել, թե ինչու են միայն իրեն «բռնել»։ Թերեւս այս առերեսումն է պատճառը, որ կրկին լուրեր են շրջանառվում, որ Սանասարյանին ազատելու են աշխատանքից եւ անգամ կալանավորելու են»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրերին իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել եւ շարունակում են հարցաքննվել: Ուշագրավ է, որ քննության շրջանակում հարցաքննվում են նաեւ անձինք, որոնք նախկինում են աշխատել մետրոպոլիտենում, քանի որ կաշառքը, չարաշահումները մետրոպոլիտենում երկար տարիների դրսեւորում են ունեցել:  Օրինակ՝ 2017-ին մետրոպոլիտենի մի աշխատակից՝ Արթուր Խուրշուդյանը, ով հայտնի ընտրակեղծարար է եւ դատապարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրատվամիջոցներից մեկի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, 2017-ին մետրոյի գործով 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր, սակայն հետո շատ արագ նրան «մաքրել» էին: Չի բացառվում, որ ՀՀԿ-ական ընտրակեղծարարի վրայից կաշառքի դրվագի մաքրումը հենց այս գործի շրջանակում կրկին վեր հանվի: Նա նաեւ շատ ուշագրավ տեղեկություններ կարող է հաղորդել նախաքննական մարմնին»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս նախորդ իշխանությունների օրոք Նոյեմբերյանում սկսվել են շուկայի կառուցման աշխատանքները, ինչի սուր անհրաժեշտությունը քաղաքում մշտապես զգացվել է: Արդեն իսկ մեծ աշխատանքներ են կատարվել, հերթը հասել է բյուջեից հերթական ֆինանսավորմանը: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյան է այցելել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւ զարմացել, թե ինչու են քաղաքի կենտրոնում շուկա կառուցում, իրականում այդ տարածքը շատ հարմար կլիներ սրճարանի կամ ժամանցի այլ վայրի համար: Տեղացիները պնդում են, որ իրականում շուկայի համար քաղաքում ավելի հարմար տարածք պարզապես չկա: Մեր աղբյուրների պնդմամբ, հիմա Նոյեմբերյանում անորոշ ու սպասողական վիճակ է. զգալի ծախս ու աշխատանք է արված, եւ այս դեպքում ինչքանո՞վ է խելամիտ արդեն գրեթե պատրաստ շուկան քանդել ու տեղափոխել քաղաքի ծայրամաս՝ դրա փոխարեն որեւէ սրճարան կառուցելու նպատակով»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.