▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի դեմ քննություն են իրականացնում 3 ուղղություններով. քրգործեր կարող են հարուցվել

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական ներկայացրին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Դանիելյանի հրաժարականի պատճառը եղել է այն, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10 դատավորներին կարգապահական ենթարկելու նիստի օրը դատավորները բավականին հարձակվողական են եղել ԲԴԽ-ի նկատմամբ:

Եվ Դանիելյանն էլ, ըստ նույն լուրերի, հաշվի առնելով, որ կառույցը կորցրել է իր դերը, ու արդեն որեւէ դատավոր հաշվի չի նստում նրա հետ, որոշել է գնալ:

Սակայն Գեւորգ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է, որ դա ծայրահեղ անհեթեթ ու շինծու վարկած է: «Վճռաբեկ դատարանի պալատի բոլոր դատավորները ԲԴԽ-ի եւ անձամբ իմ նկատմամբ խորին հարգանք ունեն, ինչը փոխադարձ է: Այդ պալատում կարգին մարդիկ են, նրանք իրենց թույլ չեն տա ճղճիմ վարքագիծ: Եթե այդպիսի միտում լիներ, ես հրաժարական կտայի այդ նիստից առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի համաժողովում վերջապես կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է․ «Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի, եւ հուսով եմ՝ նաեւ օգտակար՝ մասնակցելու քննարկումներին․․․ Անհրաժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր եւ հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին»:

Եվ չնայած ՌԴ նախագահը ջերմ եւ հարգալից էր, սակայն Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանի ռուսերենը։ Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը համառորեն ռուսերեն խոսում միջազգային հարթակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այդ մասին արդեն նախկին նախարարը տեղեկացրել է ֆեսյբուքյան իր էջի միջոցով, որտեղ, սակայն, հրաժարականի որեւէ հոդաբաշխ պատճառ չի ներկայացրել։

Նա ընդամենը գրել է, թե որքան պատասխանատու էր հեղափոխությունից հետո Արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը։

Ասել, որ Զեյնալյանի հրաժարականն անսպասելի էր՝ սխալ կլինի, քանի որ վերջին շրջանում քաղաքական կուլիսներում խոսվում էր այդ մասին։

Զեյնալյանի աշխատանքից դժգոհություն կար նաեւ իշխանության որոշակի խմբերի շրջանում։ Անսպասելի էր, սակայն, Զեյնալյանի կողմից հրաժարականի ներկայացումը հենց երեկ, երբ Հայաստանից բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ փաստը հիմք է տալիս մտածելու, որ Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել օր առաջ՝ չսպասելով անգամ այսօր վարչապետի վերադարձին։

Դժվար է, իհարկե, միանշանակ ասել՝ ինչը կարող էր Արդարադատության արդեն նախկին նախարարին նման շտապողական քայլի դրդել։ Ենթադրություններ, սակայն, հնարավոր է անել։

Բացառված չէ, որ Արտակ Զեյնալյանը շտապել է օր առաջ հրաժարական ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով։ Նրա պաշտպաններն ու բժիշկներն ահազանգում են, որ Գրիգորյանի վիճակը կրիտիկական է, եւ, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Դրա վերաբերյալ նախօրեին վճիռ է կայացրել նաեւ Եվրոպական դատարանը։

Չնայած քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո նախարարն այլեւս օրենքով պատասխանատու չէ կալանավորի համար, սակայն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եւ, Աստված մի արասցե, մահվան դեպքում հանրային պատասխանատվությունը մնալու էր նաեւ Արդարադատության նախարարի ուսերին:

Արտակ Զեյնալյանը, ով նաեւ Արցախյան ազատամարտի մասնակից է, ըստ ամենայնի ցանկացել է խուսափել նման իրավիճակից, այդ պատճառով հրաժարական է ներկայացրել՝ չսպասելով անգամ Նիկոլ Փաշինյանի վերադարձին։

Նկատենք, որ կառավարությունից Զեյնալյանի հեռացմամբ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ կտրելու է իր քաղաքական կապն իր քաղաքական անցյալի հետ։ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նախկին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։ Եվ օրեցօր անկում արձանագրող վարկանիշը պահելու կամ բարձրացնելու համար վարչապետը պատրաստվում է կադրային լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել։

Բացի այդ, այլ միջոցներ էլ են ձեռնարկվում․ «վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանի եւ մի քանի օլիգարխների դեմ գործեր կհարուցվեն»։ Դա է պատճառը, որ քննչական մարմինները թափով քննություն են իրականացնում՝ 3 ուղղությամբ․ մեկը Մարտի 1-ի գործի շրջանակներում նրա դեմ ցուցմունքներն են, մյուսը՝ ապրիլյան քառօրյայի, եւ երրորդը՝ Մեղրիի երկաթուղու գործը։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեղափոխության երկրորդ «արարում» Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն էլ է հայտնվելու քրեական հետաքննությունների «թատերաբեմում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը վերահաստատել է իրենց այն դիրքորոշումը, որ թեեւ ԲՀԿ-ն ֆորմալ առումով ընդդիմություն է, սակայն դեմ չէ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Ծառուկյանը ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ ինքը եւ իր ղեկավարած ԲՀԿ-ն չեն դարձել Ռոբերտ Քոչարյանի կամակատարները, եւ ինքը շարունակում է դրական չեզոքություն պահպանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին:

Մասնավորապես վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երեւույթ է:

Ավելին՝ իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում՝ վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլեւս ղեկավար չլինի:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, եւ հորդորեցին տեղեկությունները պարզել նրանցից, ովքեր հայտնել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այցի բուն նպատակների մասին:

Պարզվում է, որ Պետերբուրգում Փաշինյանը տարբեր կառույցների ու պաշտոնյաների հետ քննարկել է նոր վարկային համաձայնագիր ստորագրելու հարցը, եւ, ըստ ամենայնի, առաջիկայում դրա մասին արդեն կսկսեն հայաստանյան օրակարգում թեզեր շրջանառվել:

Արդեն հայտնի է, որ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նաեւ հայ-ռուսական գազային պայմանագրով տրամադրվող գազի սակագնի հարցը: Սակայն, մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ, դարձյալ որոշակիություն չի եղել՝ թեման թողնելով աշնանը Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին