▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պարզապես սիրում եմ ազատություն ...Էդուարդ Բագրատունի

«Նարեկացի» արվեստի միությունը եւ «Յավուրյան» ստուդիան ներկայացնում են.«Հատվածը որպես ամբողջ» Էդուարդ Բագրատունու լուսանկարների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված լուսանկարչի 60-ամյակին:

«Մեզանից յուրաքանչյուրը տիեզերքի մի հատված է, բայց այդ յուրաքանչյուր հատված իրենից ներկայացնում է եւս  մեկ ամբողջություն՝ լիարժեք ու կատարյալ».Էդուարդ Բագրատունի

Անհատական ցուցահանդեսը ներառում է լուսանկարչի ստեղծագործական շարքերից նմուշներ: Դիմանկարներ, կոմպոզիցիաներ, գեղարվեստական ու վավերագրական աշխատանքներ ՝ ժապավենային  տպագրությունից մինչ թվային լուսանկարչություն: Հեղինակը միշտ ուշադրություն է դարձնում աշխատանքների խորագրերին. «Մետամորֆոզներ » , «Անցած օրերի արձագանք » , «Էմալէ պրոֆիլը Ձեր », «Երկնքից ընկավ  երեք խնձոր, բայց մեկը տանձ էր» , «Ագռավը, բայց ոչ Էդգար Պոյի» , «Վճռական մենակը» եւ այլ հետաքրքիր  վերնագրերով աշխատանքներ են ներառված առաջին անհատական ցուցահանդեսում:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց լուսանկարչի մասին պատմող ֆիլմ.ռեժիսոր Հասմիկ Գասպարյան, օպերատոր Ալեն  Գասպարյան: Ֆիլմը կոչվում է <Փորձ>:

Ջերմ խոսքերով , հիշողություններով կիսվեցին ու նաեւ երաժշտական համերներով հանդես եկան նրա ընկերները:

Միջոցառումը մտերմիկ զրույց էր հիշեցնում ընկերների ու ազգականների, սաների, հայրենակիցների մասնկակցությամբ:

2015 թվականի ընթացքում, նախատեսվում է մի քանի ցուցադրություններ, որոնց ընթացքում կներկայացվեն հեղինակի լուսանկարների ամբողջական շարքերը առանձին ՝ ներառելով ավելի մեծ թվով աշխատանքներ:

Էդուարդ Բագրատունին լուսանկարում է 1970 թ.-ից, երբ նվեր է ստանում առաջին լուսանկարչական ապարատը:

16 տարեկանում հայտնաբերած իր հոբբին՝ լուսանկարչությունը, ոչ միայն տարիների ընթացքում դառնում է մասնագիտություն ու կենսակերպ, այլւեւ ստեղծագործականության դրսեւորման ձեւ ու աշխարհընկալման ձեւաչափ:

Էդուարդ Բագրատունին /Ասատրյանը/ ծնվել է 1954 թ-ի նոյեմբերի 4-ին Եղեգնաձորում:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ժող տնտեսության ինստիտուտը՝ մասնագիտանալով որպես տնտեսագետ :

Տնտեսագիտության դասախոսի, մանկավարժական աշխատանքից եւ կրթական ծրագրեր իրականացնելուց բացի, 1996-1997թ-ին աշխատել է Վայոց ձորի մարզպետարանում, որպես աշխատակազմի ղեկավար, ապա՝ որպես կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ: Ակտիվ հասարական գործիչ է, 2003թ-ից ղեկավարում է

Եղեգնաձորի «Սոցիալ –հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, որպես նախագահ:

Բայց ամենից առավել սիրում է լուսանկարչության ուսուցչի իր աշխատանքը: 2008-2011թ-ը աշխատել է Մխիթար Սեբաստացի կրթհամալիրում, որպես լուսանկարչության ուսուցիչ: 2011թ.-ից Եղեգնաձորում լուսանկարչական դասընթացներ է իրականացնում, «Մեդիա կենտրոն » նախագծի շրջանակներում:

«Լուսանկարը այն չէ ինչ վիզուալ տեսնում է դիտողը, իրական լուսանկարը այն խորին հետքն ու զգացումն է, որ այդ վիզուալ պատկերը պրոեկտում է դիտողի ներաշխարհ: Դուք կարող եք չհիշել , թե ինչ էր պատկերված կադրում, բայց հաստատ հիշելու եք հետքը, զգացումը, որ այն կթողնի Ձեր սրտում : » -ասում է լուսանկարիչը:

Հարցազրույցներից մեկում, վրացի լրագրող Իրակլի Չիխլաձեի հարցին՝ թե ինչով է պայմանավորված նրա հասարակական եւ ստեղծագործական գործունեությունը, պատասխանել է .

- Ես պարզապես սիրում եմ ազատություն ...

Ինչպես ինքն է սիրում ձեւակերպել.

Ամուսնացած է, ունի չորս երեխա, առայժմ մեկ կին եւ երկու թոռնիկ:

Ազատատենչ է...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին