▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը կարմիր գորգով է գնում ծառ տնկելու

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Այս իրադարձությունից առավել համացանցում քննարկվում է մի լուսանկար, որում  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու իր կիպրոսցի պաշտոնակիցը ծառատունկի մասնակցելու համար՝ խոտին փռված կարմիր գորգով են անցնում:

Համացանցի հայ օգտատերերը, ակտիվորեն քննարկելով այս լուսանկարը, հարցնում են, թե ինչպե՞ս կարելի է գորգ փռել խոտի վրա. նրանք երևույթը նաև «անճաշակության» ու «քծնողության» դրսևորում են համարում:

Լուսանկարն իր գորգով հանդերձ այնքան անհավանական է թվում, որ շրջանառվեց նաև տեսակետ, թե Photolure-ի լուսանկարին օգտատերերից որևէ մեկը գորգն ավելացրել են ֆոտոշոփի միջոցով, սակայն Photolure-ից Asekose.am-ի թղթակցին փոխանցեցին, որ լուսանկարն իրական է և որ գորգը փռված է եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին