▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ լուսանկարներ գողացողների համար...

ՖոտոԼուր լրատվական գործակալության լուսանկարիչ Վահրամ Բաաղդասարյանը լուսանկար է հրապարել ֆեյսբուքյան իր էջում  և հետևյալ գրառումն արել.

«Լուսանկարը արվել է Նեմրութ Բաղդասարյանի կողմից 1960թ. փետրվարի 12-ին, բայց երեկ թերթելով ImYerevan ամսագիրը պարզվեց, որ PAN.am -ը 1960 թվականից գործում է։

Իմ իմանալով բոլոր լուսանկարները ունեն իրենց հեղինակները։

PanPhoto,  հորդորում և պահանջում ենք պարզել իրական հեղինակներին,  հետո օգտագործել այն լուսանկարները որոնց հետ ակնհայտորեն կապ չունեք։

Եթե դժվարանում եք պարզաբանելու գործում՝ միշտ պատրաատ ենք օգնության ձեռք մեկնել։

Հատուկ լուսանկարներ գողացողների համար։

Վահրամ Բաղդասարյան/ ՖՈՏՈԼՈՒՐ լրատվական գործակալություն»:

Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը՝ Նեմրութ Բաղդասարյանի թոռն է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին