▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանություն է գործել երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ նախկին ամուսինը

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում երեկ` դեկտեմբերի 9-ին  ժամը 00.30-ին 33-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել:

Այս մասին գրում է  news.am գործակալությունն ու նշում, որ  Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են տեղեկությունն ու ավելացրել, որ  33-ամյա Հրայրը ինքնասպանություն է գործել իր մոտ ապօրինի պահվող, ջնջված համարներով ինքնաձիգից` գլխին կրակելու միջոցով:

Ոստիկանության փոխանցմամբ`  ինքնաձիգը առգրավված է, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:

33-ամյա Հրայրը ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի կնոջ` երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ հետ: Արդեն 5 տարի է` նրանք ամուսնալուծված են, ունեն 8 տարեկան զավակ: Այս տեղեկությունը հաստատել է  նաեւ Անահիտ Սիմոնյանը:

Ամուսնալուծությունից հետո Հրայրը չէր ամուսնացել, ապրում էր մենակ եւ չէր աշխատում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին