▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ-լեյտենանտի օրինախախտ և ոչ սթափ վիճակում գտնվող որդու «Մերսեդես»-ը տեղափոխվեց տուգանային հրապարակ

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել Երևան քաղաքի Բաղրամյան 42 շենքի բնակիչ Էդմոնդ Ավագյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 77 NՏ 777 համարանիշի ավտոմեքենան:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Է. Ավագյանը, խախտելով երթևեկության կանոնները, Թումանյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ընկած հատվածում ավտոմեքենան կայանել է հանդիպակաց գոտում, որտեղ քննչական գործողություններ էին կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Քննչական գործողությունները կապված էր այսօր՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում նշված հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Է. Ավագյանը փորձում էր խույս տալ ՃՈ աշխատակիցներից, սակայն դա նրան չհաջողվեց, ինչից հետո նրան տեղափոխեցին բժշկական փորձաքննության՝ պարզելու համար սթափության աստիճանը: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրինախախտ վարորդը նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, իսկ նրա հայրը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, հետո եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ով կոչումով գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին