▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում ինքնասպան է եղել 80-ամյա ծերունին, ով թողել է երկտող

Այսօր՝ մարտի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:00-ին սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 10-րդ շենքի մոտ գտնվող տնակում կախված տղամարդու դի կա:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի բաժնի և Ոստիկանության Բազումի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները:

Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Շինարարների փողոցի 10-րդ շենքի բնակիչ 80-ամյա Կառլեն Մ-ի դին, իսկ նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ-երկտող, որտեղ գրված է, թե՝ «Խնդրում եմ իմ այս քայլի համար ոչ ոքի չմեղադրել»:

Փաստի առթիվ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին