▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակել են Բերդի քաղաքապետի որդու ուղղությամբ. վիրավորվել է նրա ընկերը

Մարտի 23-ին կրակոցներ են հնչել Երեւանի Ավան Առինջ թաղամասում: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 40-ամյա Արմեն Սիմոնյանը:

Այս մասին գրում է  NEWS.am-ը, որին  միջադեպի հետ կապված հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել:

Պարզվում է՝ վիրավորվող տղամարդու հետ է եղել նաեւ Բերդի քաղաքապետի որդին՝ Վանուշ Մանուչարյանը, ով նաեւ Բերդի էլեկտրացանցերի տնօրենն է:

Նա նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի դստեր ամուսինն է: Ըստ տարածված տեղեկությունների՝ կրակոցն ուղղված է եղել Վանուշի դեմ, ով նույն թաղամասում բնակարան ունի: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին վերջինիս հետապնդել են, նա էլ ահազանգել է մերձավորին, ում հետ ինչ-որ տեղ է գնացել եւ այդ ընթացքում էլ իրենց ուղղությամբ հնչել են կրակոցները:

 

Ոստիկանությունում հաստատել են կրակոցների փաստը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին