▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տեսանյութ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակվել փորձող և հայհոյող տղամարդու մասին

Բարև Հայաստան youtube-յան էջում տարածվել է նոր տեսանյութ, թե ինչպես է Ազատության հրապարակում մի տղամարդ հայհոյելով փորձում հարձակվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա:

Հիշեցնենք, որ համացանցում ավելի վաղ տարածված տեսանյութում և դրա մասին պատմող անդադարձերում նշվում էր, թե տղամարդը հարբած է եղել:

Ավելացնենք, որ այս միջադեպը Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որակել էր իբրև ոտնձգություն Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի նկատամբ:

 

Ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել, ըստ որի  մարտի 23-ին, ժամը 18:00-ին  «Ազատության»  հրապարակում Րաֆֆի  Հովհաննիսյանին   բարձրաձայն հայհոյանքներ տվող անձը 1961 թ. –ին ծնված Ղազար Ղ.-ին է: Նրան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին