▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակ զբոսայգում տնօրենը գետնին ընկած վիճակում կրակել է ինքնապաշտպանության նպատակով

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ-ի 238 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այս տարվա ապրիլի 26-ին Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ անմար կրակի մոտակայքում, անհայտ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանության և գողության փաստով:

Ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչներ Միքաել Մարգարյանը, Տիգրան Չալումյանը, իրենց ընկերների և ընկերուհիների հետ գտնվելիս են եղել հաղթանակ զբոսայգու նշված տարածքում, որտեղ տեղադրված է եղել հեռադիտակ ատրակցիոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձինք, մի քանի հոգու հետ մոտեցել են ատրակցիոնին, ձեռքերին ունենալով գարեջրի շշեր, և սկսել են հեռադիտակով նայել քաղաքի տեսարանը, որից հետո նրանցից մի քանիսը սկսել են ոտքով հարվածել հեռադիտակին, իսկ մի հոգի ձեռքի դանակով բացել է ատրակցիոնի գանձարկղը, այնտեղից հափշտակել եղած գումարը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հեռադիտակի սեփականատերը, ով «ՋԱՍԹ-ԼՈՒՔ» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Խաչատուրյանն է, որը այդ պահին գտնվել է հաղթնակ զբոսայգում, հեռվից նկատում է, որ մի խումբ երիտասարդներ վնասում են հեռադիտակ ատրակցիոնը: Ու մինչ Ա. Խաչատուրյանը կմոտենար ատրակցիոնին, կոկոնները տաքացրած երիտասարդները հեռանում են նշված վայրից:

Ա. Խաչատուրյանը, երբ տեսնում ու համոզվում է, որ կոտրված է հեռադիտակ ատրակցիոնը , իսկ գանձարկղն էլ վնասված ու գումարը թալանված, մոտենում է նշված անձանց, ու փորձում ճշտել, թե արդյոք իրենք են կատարել այդ արարքը:

Երիտասարդները ոչ միայն խոստովանում են, որ իրենք են կատարել, այլ նաև հեգնական ձևով հայտնում են «Լավ ենք արել», անգամ հպարտանում են, որ գարեջրի շիշը բացել են հեռադիտակով, որից հետո նրանցից մեկը գարեջրի շշով Արշակի թիկունքից հարվածում է գլխին:

Վերջինս ընկնում է գետնին, և մինչ կփորձեր բարձրանալ նկատում է, որ նրանցից մեկը դանակով փորձում է հարձակվել իր վրա: Եվ միայն հասցնում է ասել, որ «Թողեք գնացեք, պետք չի իրավիճակը սրել»: Սակայն դանակով երիտասադրը, չլսելու տալով արդեն մոտենում է Արշակին:

Այլ ելք չունենալով, Արշակը գետնին ընկած վիճակում, իր մոտ եղած օրինական «Ռևոլվեր» տեսակի գազային ատրճանակից գետնին ընկած վիճակում, կրակոցներ է արձակում, ոչ թե դանակով իր վրա հարձակվողի ուղղությամբ, այլ օդ, մտածելով, որ գոնե կրակոցների ձայնը կսթափեցնի նրանց, սակայն վեջիններս, կարմիր կովի նման ավելի են կատաղում:

Տեղի ունեցած ծեծկռտուքի մասին տեղեկանում Արշակի եղբայրը՝ Սարգիսը, ով էլ իր անձնական օգտագործման VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով օգնության է գալիս եղբորը:

Սակայն, երկու եղբայրները անզոր են լինում, կոկոնները տաքացրած երիտասարդների դեմ, այլ ելք չունենալով, Սարգիսը Արշակին հասցնում է տեղավորել նիվան, որպեսզի հեռանան դեպքի վայրից, որ եղբորը հասցնի կամ տուն կամ հիվանդանոց, քանի որ եղբոր գլխից արնահոսություն էր սկել, ու այդ ժամանակ նրանցից մեկը շիշը շպրտում է մեքենայի ուղղությամբ, վնասելով դիմապակին:

Նույն օրը՝ կեսգիշերին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ գալիս են դեպքի վայր, կատարում քննչական գործողություններ իսկ առավոտյան եղբայրները ինքնակամ ներկայանում են Քանաքեռ- Զեյթունի ոստիկանություն, կատարվածի մասին տալիս հայտարարություն, իսկ Արշակը, գազային ատրճանակը կրակված փամփուշտներով ներկայացնում է իրավապահններին: Իսկ ժամեր անց ոստիկանություն է բերվում նաև VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան:

Ֆոտոլրագրաղը հայտնում է, որ նշված ավտոմեքենան էլ ոստիկանություն է բերվել նրա համար, քանի որ, երբ Սարգիսը փորձել է վիրավոր եղբորը նշված վայրից տեղափոխի Միքաել Մարգարյանը կանգնել է մեքենայի դեմը որպեսզի եղբայրները չկարողանան հեռանան նշված վայրից, ինչից հետո Մ. Մարգարյանը ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ ինքը վրաերթի է ենթարկվել:

Ֆոտոլրագրողը հայտոնւմ է որ Մ. Մարգարյանի հայրը, աշխատում է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ վաշտի տեսուչ, և հավանաբար հոր հորդորով է, որ տղան, գյուլնազ տատու հեքրաթներն է պատմում, որ ինքը վրաերթի է ենթարկվել, մինչդեռ չգիտես ինչու ոստիկան հորը չի հետաքրքրում , կոկոնը տաքացրած տղայի ու իր շրջապատի լկտիությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ իր ձեռքի տակ է ընկել տեսանյութ, թե ինչպես են ոստիկանի որդին ու ընկերները, կատարում այն ինչ ներկայացրեցինք:

Իսկ այդ տեսանյութը կարծում ենք պետք է հետաքրքրի նաև Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քննչական բաժնին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին