▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել են 12-13 տարեկան տղաների մարմիններ, որոնց երիկամները կտրված հանված են եղել

Մայիսի  4-ին` շաբաթ օրը, Տաշքենդի մոտակայքում` ռուսական դպրոցներից մեկի մոտ, հայտնաբերվել են 12-13 տարեկան տղաների մարմիններ, որոնց երիկամները կտրված հանված են եղել:

Դպրոցականներին առևանգել են նախօրեին: Նախնական տվյալներով անչափահասներին սպանել են դպրոցից հեռու, իսկ հետո նրանց մարմինները տեղափոխել են դպրոցի շենքի մոտ: «newsru.co.il» կայքը, հղում անելով «Fergana.news»-ին, նշում է, որ ըստ  Չիրչիկի բնակիչների` քաղաքում տեր ու տնօրինություն են անում ոստիկանական հատուկ ծառայությունները, որոնք «որսում են ում որ պատահի»:

Իսկ մինչ այդ, հանցագործների հետքերը գտնել չի հաջողվում: Չիրչիկն  Ուզբեկստանում ձեռք է բերել հանցավորության բարձր մակարդակ ունեցող բնակավայրի անփառունակ համբավ:

Քաղաքացիները քրեական դեպքերը կապում են տեղական ուժային կառույցներում տիրող ամենաթողության հետ:

 

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին