▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վրաերթ Գյումրիում. Մայրը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են որդու կյանքի համար

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Արմեն Նահապետյանը, վարելով «Գազել» մակնիշի 34 ՕՏ 055 համարանիշի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ Տաշիր-Պիցայի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ և մի տղայի:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Մայրը տեղում մահացել է, իսկ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց: Այս պահին վրաերթի վայր են ժամանել Ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Գյումրի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչները: Տեղում աշխատում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը այս պահին ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ, պարզելու վրաերթի հետևանքով մահացած կնոջ և վիրավորի ինքնությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին