▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն է տուժել «Սպայկան». նոր մանրամասներ

ԱԻն կայքից տեղեկանում ենք, որ  այսօրվա հրդեհի արդյունքում այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:
Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ:

Հիշեցնենք, որ  երեկ ժամը 23.58-ից հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել է ժամը 13.15-ին, իսկ  մարել` միայն  14.30-ին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին