▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարից. կա զոհ

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի արդյունքում տուժած 61-ամյա Արմինե Սահակյանը մահացել է: Այս մասին գրում է Shamshyan.com-ը և հավելում. ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի հանձնարարականով Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:  

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր` ժամը 07:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել էին «Mercedes Sprinter» մակնիշի՝ C 678 XK – 34 համարանիշի և «ВАЗ 21101» մակնիշի 24 ՏՏ 112 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ «Mercedes Sprinter»-ը վարել է ՌԴ քաղաքացի, Վոլգոգրադ քաղաքի բնակիչ 48-ամյա Կամո Հովհաննիսյանը, իսկ վիրավորների մի մասը՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ 37-ամյա Արման Այվազյանն է, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Մանվել Մնացականյանը: Մյուս վիրավորներն են Նինա Գրիգորյանը, 61-ամյա Արմինե Սահակյանը, երկու երիտասարդ տղաներ՝ Գևորգ և Տիգրան անուններով: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 61-ամյա Արմինե Սահակյանը քիչ առաջ մահացռլ է: Նշված անձինք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ելենա Օխիկյանը, Եղեգնաձոր քաղաքի բանկիչ 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա Հայկանուշ Սահակյանը: Բոլոր անձանց բնակության հասցեներն ու տվյալները, ինչպես նաև «ВАЗ 21 011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ոստիկանությունը պարզում է: Բախման հետևանքով «Mercedes Sprinter»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ճանապարհի մայթեզրից դուրս: Բոլոր վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Աբովյանի բժշկական կենտրոնի մի քանի բրիգադներ: Վթարի վայր էր ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արման Ցոլակյանը, Նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Արշակ Վարդանյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը: Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանի և Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին