▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Սուրգուտ ինքնաթիռն օդ բարձրանալուց քիչ անց կրկին վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում

168.am-ի տեղեկություններով, Երևան-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը այսօր ժամը այսօր ժամը 15։45-ին թռել է «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում։ Այս մասին լրատվամիջոցին տեղեկացրել են ուղևորների հարազատները։ Վերջիններս նաև տեղեկացրել են, որ օդանավի մեջ գտնվող ուղևորներն ահաբեկված վիճակում են և իրենց տեղեկություններով՝ հարկադրված վայրէջքը պայմանավորված է տեխնիկական պատճառներով։

Կայքն այս  կապակցությամբ փորձել է տեղեկություններ ստանալ «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից, սակայն այնտեղից հրաժարվել են մեկնաբանություններ տալ։ 

UTair ավիաընկերությունից նույնպես ոչ հերքել են այս տեղեկությունը, ոչ հաստատել։ Նշենք, որ UTair  ավիաընկերության ինքնաթիռն այս պահին գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ 

Առավել մանրամասն` այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին