▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ. Ինչո՞ւ էր փախուստի դիմում Լեդի Հակոբի եղբորորդին

ASEKOSE.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Մալաթիա-ՍԵբաստիա թաղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին:

Պարզվում է, որ միջադեպի «հերոս» Վրթանես Հակոբյանը Արտուշ Զատիկյանի  մահվան  գործով (ով մահացել էր թմրանյութերի ազդեցության տակ) թաքնվել է նախաքննությունից: 

Ոստիկանության Շահումյանի բաժինը վերջինիս չհայտնաբերելը պատճառաբանել է նրանով, որ իբր Վրթանես Հակոբյանը  չի կարողացել ներկայանալ քննությանը, քանի որ  բացակայել է հանրապետությունից:

ASEKOSE.am-ի տեղեկություններով, սակայն,  Արտուշ Զատիկյանի մահվանից հետո Վրթանես Հակոբյանը չի բացակայել Հայաստանից: Եվ առավել քան տարօրինակ է, որ Շահումյանի բաժինը չի կարողացել հայտնաբերել նրան և միայն այսօր իրավապահները  փորձել են վերջինիս հայտնաբերել` խուզարկություններ անցկացելով նրա գրասենյակում և բնակարանում:

Մեր աղբյուրների հավաստմամբ`Վրթանես Հակոբյանը կարծել  է, թե ոստիկանությունն իրեն բերման է ենթարկելու Արտուշ  Զատիկյանի մահվան գործով, այդ պատճառով էլ փախուտի է դիմել:

Նշենք, որ Արտուշ Զատիկյանի մահվան  վարկածներից մեկը եղել է այն, որ   թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին  թմրամիջոցներ է իրացրել Վրթանես Հակոբյանը:   Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Հատկանշական է, որ փախուստի պահին Վ.Հակոբյանի գրասենյակում և բնակարանում  թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, այլ ` միայն  փամփուշտներ և  մի  քանի միլիոն դոլար և   դրամ: 

Հիշեցնենք, որ փախուստի ժամանակ Վրթանես Հակոբյանը մեքենայով հարվածել է ոստիկաններին  ու կրակել նրանց ուղղությամբ` թեև որոշ ուժերի ճնշման տակ ներկայացվում է հակառակը:  

Մեր ունեցած տեղեկություններով` որոշ ազդեցիկ  ուժերի կողմից փորձ է արվում «ջրել» այս  արտակարգ պատահարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին