▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի չեմպիոն և Գագիկ Ծառուկյանի մտերիմ ներկայացած ոչ սթափ վիճակում վարորդի մեքենան տեղափոխվեց «գայի պլաշադկա»

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևանի 8-րդ զանգվածի բնակիչ Գևորգ Սարգսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, վարելով ВАЗ 2121 մակնիշի 45 RT 045 համարանիշի ավտոմեքենան, եղել է ոչ սթափ վիճակում:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Գ. Սարգսյանը ՃՈ աշխատակիցներին փորձել է համոզել, որ իրեն ճանապարհեն առանց որևէ արձանագրություն կազմելու՝ հայտնելով, որ ինքը մարտեր առանց կանոնների (Бой без правил) մարզաձևի աշխարհի չեմպիոն է, սակայն տեսնելով, որ դա չի օգնում, հայտնել է, որ ինքը ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, և եթե անհրաժեշտ լինի, կարող է ցույց տալ լուսանկարներ, որտեղ ինքն ու Ծառուկյանը միասին են:

Մանրամասներն այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին