▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18-ամյա Լուսինեն ծնողներին դուրս է հանել տնից և հրկիզել բնակարանը

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր քաղաքացիների կողմից զանգ է ստացվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենի 58 բնակարանի պատուհանից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ տան ներսում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նշված բնակարանի բնակչուհի 18-ամյա Լուսինե Համբարձումյանը, ով բնակարանում գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, իր մորը դուրս է արել բնակարանից և միջանցքում լցրել հնոտին ու այրել: Բարեբախտաբար, մինչ հրշեջների ժամանումը կրակը առանց հրշեջների միջամտությամբ մարել է:

Առավել մանրամասն` այստեղ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին