▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոր վախից երեխան փախել է տնից և ինքնասպանության փորձ արել

Օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ին, Սևան քաղաքի մի բնակչուհի հաղորդում է տվել ոստիկանության Սևանի բաժնում, որ դուստրը՝ 2000 թ. ծնված Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել:

Ոստիկանության Սևանի բաժնի և ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սևան քաղաքի Սայաթ-Նովա - Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում:

Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից:

Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են հոգեբանների և այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ:

Սևանի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:    

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին