▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի որոշման պատճառով ազատամարտիկը ինքնահրկիազման փորձ է արել` ի նշան բողոքի

Shamshyan.com -ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 5-ին, Երևանում փորձում էր ի նշան բողոքի ինքնահրկիզվել Երևան քաղաքի բնակիչ 52-ամյա Ներսես Եղիազարյանը:

Կայքի փոխանցմամբ վերջինս Մալաթիա ջոկատի ազատամարտիկ է, իսկ ինքնահրկիզման պատճառը կապված է այսօր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 2005 թվականից իր և ընտանիքի 10 անդամների կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հարևանությամբ գտնվող ամայի տարածքում փոքրիկ հողակտորի վրա իր կողմից ստեղծված այգին և նրա կիսակառույցը քանդելու հետ:

Ազատամարտիկը զայրացած պատմել է, որ երբ տարիներ առաջ ընտանիքով այդ ամայի տարածքում սկսել են ստեղծել այգի և փոքրիկ կացարան, իրենց մտքով երբևէ չի անցել, որ սոցիալական այս ծանր պայմաններում Երևանի քաղաքապետարանի չինովնիկները վայրկյանների ընթացքում ծառերի սպանդ կիրականացնեն:

Ն. Եղիազարյանը պատմում էր. «8 տարի ընտանիքիս մի քանի անդամներ բնակվում են վարձակալական հիմունքերով, իսկ աղջիկս տարիներ շարունակ չեր ունենում երեխա ու հիմա, երբ Աստծո կամոք ունեցան երեխան որոշել էինք, որ նրանք, որպես նոր ձևավորվող երիտասարդ ընտանիք կբնակվեն նշված տարածքում, սակայն հիմա հայտնվել են փողոցում»: 

Նրանց հայտնել են որ, այդ ամենը քանդվում է, քանի որ դա համարվում է պետական սեփականություն և այդտեղով պետք է ճանապարհ անցնի, մինչդեռ ըստ հատակագծի՝ ճանապարհը անցնում է նշված շինությունից 75 մ հեռավորության վրա:

Այսքանից հետո ազատամարտիկը հայտնում է նաև. «Պատրաստ եմ ինքնակամ նշված տարածքը հանձնել պետությանը, քանի որ ես պետություն հարգող անձ եմ, սակայն մարդկայնորեն արդար կլինի եթե պետությունը փոխհատուցում կատարի»:

Ազատամարտիկի ու նրա ընտանիքի անդամների ուժերով նշված հատվածում տնկվել է 150-ից ավելի պտղատու ու բերքատու ծառեր, ու քաղաքապետարանի քանդող բրիգադը վայրկյանների ընթացքում բնության նկատմամբ կանաչ տեռոր է իրականացրել:

Լուսանկարները՝ Գագիկ Շաշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին