▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Չախոյանն ու Էդուարդ Սարգսյանը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ», իսկ Աննա Պողոսյանը՝ «Մալաթիա» բ/կ

Ինչպես արդեն հաղորդել էինք, օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդուարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:  


Ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ շտապօգնության ավտոմեքենաները Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել 1981 թ. ծնված Արամ Չախոյանին, 1983 թ. ծնված Էդուարդ Սարգսյանին, իսկ 1987 թ. ծնված Աննա Պողոսյանին` «Մալաթիա» բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:      


Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին