▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Lexus-ի վարորդը՝ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է՝ Նորայր Վարդանյանը, իսկ վիրավորների մեջ վերջինս կա, թե ոչ, այս պահին պարզվում է:

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին