▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Գյումրիի ողբերգական միջադեպից. երիտասարդը սպասում էր առաջնեկին

galatv.am-ը մանրամասներ  է ներկայացրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:

Կատարվածի հետեւանքով Վ. Մեսրոպյանը մահացել է: 

Ներկա գտնվողներից մի քանիսը պատմել են, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է եւ տեղի է ունեցել պատահականության արդյունքում: Տրակտորի կովշի սուր մասերը մտել են մահացող տղայի՝ Վաղինակի տաբատի քղանցքի մեջ, ինչը չեն նկատել ո՛չ Վաղինակը, ո՛չ էլ տրակտորիստը: Իսկ երբ սկսել է աշխատացնել տրակտորը, տղային վերեւ է բարձրացրել, հետո իջեցրել գետնին, եւ տղան մահացել է արդեն կովշի տակ մնալով: Ըստ տեղեկությունների՝ ճզմվել է երիտասարդի գլուխը, որի հետեւանքով էլ մահացել է:

Երիտասարդ տղան, Երազգավորսի գյուղապետի խոսքով, մի քանի ամիս առաջ էր ամուսնացել. «Հայր ունի, մայր, որոնք սոցիալապես խիստ անապահով են, տունը պահողը այդ տղան էր, նա նոր էր ամուսնացել, կինը հղի էր եւ արդեն սպասում էր իր առաջնեկին»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին