▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 շաբաթ առաջ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան.shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: Մհերը բանակ էր զորակոչվել 1 շաբաթ առաջ՝ Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին