▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

 Հուլիսի 31-ին, ժամը 17.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 27 ՏՍ 613 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից շրջվել, ընկել է ջրանցքը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել Ա. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Էրեբունի» ԲԿ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին