▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար. BMW-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է. Այսօր խոշոր ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Թումանյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ BMW մակնիշի 34 AA 052 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գլխամասի դիմաց նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 34 ՎՄ 760 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար բախվել է Nissan մակնիշի 34 LV 216 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո BMW-ն դուրս է եկել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, որից հետո BMW-ում հրդեհ է բռնկվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին