▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Արարատում. 24-ամյա երիտասարդը մահացել է հիվանդանոցում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանում կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1990 թ. ծնված Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներով` 1990 թ. ծնված Տիգրան Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Խաչիկ Գրիգորյանը և Տիգրան Ա.-ն վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 21 շենքի հարակից տարածքում՝ ոմն Ալեքսանի հետ վիճաբանության ժամանակ: Խաչիկ Գրիգորյանը նույն օրը, ժամը 21.00-ին, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ, մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ալեքսանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքնություն

ՀՀ ոստիկանություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին