▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սլավա Սարգսյանը վթարի է ենթարկվել

Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը։ 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս. և «Մերսեդես» մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները: 

Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:  

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարից տուժածը մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանն է։ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 2-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը։ 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս. և «Մերսեդես» մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները: 
Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:  
shamshyan.com կայքի տեղեկություններով՝ վթարից տուժածը մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանն է։ 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին