▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն գազալցակայանում. լիցքավորողի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.15-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել , որ ժամը 20.10-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Ավշար գյուղի մոտակա «Գազ Բաս» գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՈւԱԶ» մակնիշի 27ՏԼ703 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Լիցքավորող Ա. Ա.-ը (ծնվ. 1986թ.) տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Դեպքի վերաբերյալ ՀՀ ԿԱ ոստիկանությունից, այլ ծառայություններից և քաղաքացիներից ՀՀ ԱԻՆ ահազանգ չի ստացվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին