▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլուզվել է տանիք. կա զոհ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայք - Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ին:

Հրշեջ-փրկարարները փլատակներից դուրս են բերել Է .Հ.-ի դին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին