▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն բնակարանից. հափշտակվել են արծաթյա զարդեր

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Կ.Տոնոյանի բնակարանից գողության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ բնակարանի մուտքի դիմաց կատարված իրադարձությունների տեսաշարը։

Քննության տվյալներով՝ բնակարանից հափշտակվել են արծաթյա զարդեր և բիժուտերիա՝ սեփականատիրոջը պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:

Տեսագրությունում մասնավորապես երևում է, թե ինչպես անհայտ անձը մոտենում բնակարանի մուտքի դռանը, ապա րոպեներ անց հեռանում պոլիէթիլենային տոպրակը ձեռքին:

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին