▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան սպանություն Երևանում. հանել են սպանվողի աչքերը

 

Այսօր գիշերը սպանություն է տեղի ունեցել Երևանի Աբելյան փողոցի բնակարաններից մեկում:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ առևերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:  
Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ հանցագործություն կատարողը խանդի պատճառով հանել է 27-ամյա Վազգեն Դալլաքյանի աչքերը, կտրել է քիթն ու այլ վնասվածքներ պատճառել: 

Այսօր գիշերը սպանություն է տեղի ունեցել Երևանի Աբելյան 3-րդ շենքի մուտքերից մեկում: Երեք երիտասարդների միջեւ կենցաղային վեճ է ծագել, որի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուս երկուսին: 
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ առևերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է,սակայն այս պահին նա դեռ չի հայտնաբերվել:  
Մեր տեղեկություններով դանակահարողը եղել է 27-ամյա Գագիկ Գ.-ն, որը դանակահարել է 28-ամյա Արմանին եւ 27-ամյա Վազգենին: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, դանակահարողը Վազգեն Դալլաքյանի նկատմամբ դրսևորել է առանձնակի դաժանություն ՝հանել է վերջինիս աչքերը, կտրել է քիթն ու այլ վնասվածքներ պատճառել:

Այս առիթով ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ  իրենք նման  տեղեկություններ չունեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին