▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում. սպանվել է 35-ամյա երիտասարդը. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝  սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիճք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել` նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանի և մեկ այլ անձի միջև, ինչի հետևանքով Ա.Իրիցյանը ստացել է հրազենային վնասվածք կամ վնասվածքներ, որի հետևանքով մահացել է: գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնում է նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գարոյանին, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Մակարով տեսակի ատրճանակից:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին