▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ երիտասարդ գրողը հայհոյե՞լ է ոստիկաններին

Ըստ ասեկոսեների, երեկ`  ուշ գիշերին, Երևան քաղաքի Տերյան փողոցից հիվանդանոց է տեղափոխվել ճանաչված արձակագիր, Հայաստանում մեծ աղմուկ առաջացրած «Որբանոց» վեպի հեղինակ Էդգար Կոստանդյանը: 
Ականատեսների վկայությամբ հիվանդանոց տեղափոխվելու պահին գրողը եղել է ոչ սթափ վիճակում, մինչ այդ հայհոյել է ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցներին: 
Ըստ շտապ օգնության աշխատակիցների, Կոստանդյանն ունեցել է խնդիրներ սրտի հետ, նրանց հավաստմամբ գրողի վիճակը կայուն է, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ չկա:

Asekose.am-ը փորձում է կապ հաստատել Էդգար Կոստանդյանի կամ նրա մտերիմների հետ և մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին