▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ են ոստիկան, ՍՊԸ-ի տնօրեն և պարուհի. shamshyan.com

Shamshyan.com–ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով բոլոր վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 45-ամյա Արթուր Ղափլանյանը, իսկ վթարի հետևանքով Վազ 2108 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի ինքնությունը ճշտվում է, Volkswagen-ին բախվելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 39-ամյա Վարդան Մաթևոսյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «08»-ի մեջ գտնվող Երևանի բնակիչներ, 19-ամյա Սյուզաննա Մանուկյանը, 23-ամյա Զավեն Մովսեսյանը և Գևորգ Քեյեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի վարորդ Ա. Ղափլանյանն ու նրա ուղևոր Եղիշե Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ, ով, ըստ տեղեկությունների, «08»-ի վարորդն է եղել և գտնվել է ոչ սթափ վիճակում և իմանալով, որ քննիչ է մեկնում հիվանդանոց, այնտեղից դիմել է փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն աշխատում է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում, կոչումով ոստիկանության կապիտան է, վիրավորներից Սյուզաննա Մանուկյանն աշխատում է «Քուին» գիշերային ակումբում՝ որպես պարուհի, իսկ կայանված Toyota-ի սեփականատերն աշխատում է «ՎարդՀրատ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հիվանդանոցից փախուստի դիմած վիրավոր երիտասարդին, ինչպես նաև «08»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին