▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակիցը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել պրոռեկտորին և նրա աղջկան. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն ատրահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով` մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է օգոստսոի 20-ի կեսգիշերին` Մաշտոց և Թումանյան փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչներ, 23-ամյա Գոռ Ստեփանյանի, 30-ամյա Վրեժ Խաչատրյանի և 27-ամյա Դավիթ Խաչատրյանի կողմից Երևանի բնակիչներ, 65-ամյա Վարդան Հովասափյանին և նրա աղջկան ` 38-ամյա Վիկտորիա Հովասափյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Վ. և Դ. Խաչատրյանները եղբայրներ են, իսկ Գ. Ստեփանյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ մականվամբ Հակոբ Հակոբյանի անվտանգության աշխատակիցն է:

Տուժածներից Վ. Հովասափյանը երկար տարիներ աշխատել է Երևանում գործող բարձր ուսումնական հաստատություններից մեկում որպես պրոռեկտոր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին