▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 15-ամյա աղջիկը տեղում մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը, վարելով Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՕ 075 համարանիշի ավտոմեքենան, Ծաղկաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել առվակի մեջ, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 15-ամյա Անի Սահակյանը տեղում մահացել է, իսկ Զ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին