▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է դի՝ խիստ արտահայտված նեխային փոփոխությունների փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 1966թ. ծնված Ռ.Թևանյանի մահվան հանգամանքները։

 

2015 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։20-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ադոնցի 5 շենքի թիվ 15 բնակարանում առկա է տղամարդու դիակ:

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Հյուրասենյակի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է նույն տան բնակչի  դին՝ խիստ արտահայտված նեխային փոփոխությունների փուլում:

 

Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ դիակի առ վերին վերջույթի ոսկրերը՝ բազկի միջին երրորդից մինչև նախաբազկի ստորին երրորդական, ամբողջովին մերկացված են փափուկ հյուսվածքներից և մկաններից, իսկ նախաբազկի ստորին երրորդից ավելի հեռակա ոսկրերը բացակայում են:

 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին