▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն եղբայրների միջև

Փետրվարի 8-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ուսի շրջանում կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Վարազդատ Հ.-ն, որը հրաժարվել է հաղորդում տալուց: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Վարազդատ Հ.-ի եղբայրը` 1975 թ. ծնված Սեյրան Ա.-ն, դանակով հարվածել է Վարազդատ Հ.-ի ուսին:

Ժամը 02.30-ին Սեյրան Ա.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին