▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

24-ամյա աղջիկը նետվել էր գետը. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Փրկարար ծառայությունը մայիսի 23-ին, ժամը 20.08-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վեդի գետի Գոռավան գյուղի մոտակայքի կամրջից երիտասարդ աղջիկը (մոտ 20 տարեկան) իրեն ցած է նետել, գտնվում է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության Վեդիի բաժնի աշխատակիցները գետից անվնաս դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Վ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին