▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել. կա վիրավոր

Արագածոտնի մարզում այսօր՝ օգոստոսի 25-ին, Ժամը 16:10-ի սահմանում, Արագածավան գյուղի մոտ մեքենա է կողաշրջվել, 100 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում, 38-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել: Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին "Mitsubishi Pajero" մակնիշի 13 AS 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 5 մ). ուղևոր՝ 1996 թ. ծնված Ա. Պ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև՝ Երևանի Մուրացանի ԲԿ:

Վթարի հետեւանքով տուժել է եւս մեկ քաղաքացի՝ ազգությամբ ռուս, 48-ամյա զինծառայող Ս. Ա. Վասիլին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին