▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Արմավիրում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 2 բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:

2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Էջմիածնի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի անչափահաս բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` թոքի վնասվածք» ախտորոշմամբ, և նույն գյուղի 52-ամյա բնակիչը՝ կրծքավանդակի շրջանում մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նախնական տվյալների համաձայն՝ Նորակերտ գյուղի 17-ամյա և 52-ամյա բնակիչները մարմնական վնասվածքներն ստացել են սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինիս տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վեջինս ձերբակալել է և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նորակերտ գյուղի 2 բնակիչները ճանաչվել են տուժող, սակայն, բժշկական տեղեկանքի համաձայն, ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների և կասկածյալի հագուստները, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին