▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երևանում. 4 վիրավորներից երկուսի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայի եւ Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 34/1 հասցեում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 PC 872 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) եւ «Opel Astra G» մակնիշի 35 DQ 425 համարանիշների (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաների վարորդները եւ երկու ուղեւորը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի 34 PC 872 համարանիշի ավտոմեքենայի ուղեւորին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Տուժածներ` 28-ամյա Յ. Ա.-ն ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել, 25-ամյա Վ. Ղ.-ի եւ 25-ամյա Հ. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 27-ամյա Ա. Պ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի 35 DQ 425 համարանիշի ավտոմեքենան եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին