▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով ավտովթար Քաջարան-Կապան ավտոճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 15.30-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 9-րդ կմ-ին «Kia Cerato» մակնիշի 35 VT 768 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 70 մ):

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր 1960 թ. ծնված Շ. Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ Շ. Գ.-ը մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին