▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում ավտովթարից հայեր են տուժել. նրանց տեղափոխել են հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թիբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ավտովթար:

Վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ 33-ամյա Արտավազդ Ս.-ն, 38-ամյա Արման Հ.-ն, 30-ամյա Էդգար Ս.-ն, հոսպիտալացվել են Թիբիլիսի քաղաքի ԲԿ (կլինիկան չի հաջողվել պարզել), որտեղ բժիշկները Արտավազդ Ս.-ի եւ Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ն ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին