▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհին. կա զոհ և վիրավորներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C180» մակնիշի 34 MV 922 պետհամարանիշի (վարորդ` Ա. Թ. 1986 թ. ծնված) և «Ֆորդ» մակնիշի 03 ՕՕ 688 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ս. 1964 թ. ծնված) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Թ.-ին և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Մ.-ին (1985 թ. ծնված), Ա. Մ.-ին (1985 թ. ծնված), Գ. Ի.-ին (ծնվ՝ 1982թ) և Լ. Մ.-ին (1988 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ, որտեղ Ա. Մ.-ը մահացել է:

Հրշեջ փրկարարները «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Ս. Վ.-ին (1963 թ. ծնված) ցուցաբերել են առաջին օգնություն և պադգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաին, վերջինս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին