▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար զորամասի մոտ. «ՈՒԱԶ»-ը 300 մետր գլորվել է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 01.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. դեռեւս չբացահայտված հանգամանքներում «UAZ 31512» մակնիշի 34 VC 179 համարանիշի (վարորդ՝ 56-ամյա Արամ Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 300 մետր գլորվելով հայտնվել ձորում:

Վթարի հետեւանքով վարորդը, ուղեւոր 35-ամյա Էդգար Ա.-ն, 27-ամյա Արտակ Մ.-ն եւ 34-ամյա Կարապետ Ա.-ն հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, իսկ վարորդ Արամ Մ.-ը հոսպիտալացվել է էրեբունի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին