▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանում բնակարանում բռնկված հրդեհից 8-ամյա տղա է մահացել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկում հրդեհ է: 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի մի բնակարանում, ինչի հետևանքով բնակարանի գույքը մասամբ այրվել է, իսկ 2008 թ. ծնված Վարդան Ավագյանը «մարմնի տարբեր մասերի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, «այրվածքային շոկ ծանր աստաճանի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, Վ. Ավագյանին Կապանի բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով Երևան քաղաք տեղափոխելու ժամանակ մահացել է:


Նախապատրաստված նյութերը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վաչություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին